суббота, 12 сентября 2020 г.

297/ ես սեր եմ, մնացածը ես չեմ


Կանանց մեջ անպայման հանդիպում է մեկը, ով այնքան է նպաստում ինքնարարմանդ, որ նրան էլ ես ուզում կոչել ՄԱՅՐ (և, գուցե, ավելի իսկական, քան ընդունված է համարել՝ նրանում ամբողջացնելով սերն ու կիրքը): Ու առեղծվածային է մնում հոր էությունը (ինքն)արարման մեջ՝ նման աստվածաշնչյան պատմությանը, ինչը, տիեզերական բազմաթիվ հաղորդագրություններից զատ, ակնարկում է ևս մեկ ճշմարտության մասին. բարձրագույն ես-ին հասնելը տրված է միայն տղամարդուն, իսկ կինը կարող է ինքնին հայտնվել էլ ավելի բարձր դիրքում՝ որպես այդպիսինի ՄԱՅՐ:

© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

Комментариев нет:

Отправка комментария

27/ ԹԵՈՍՈՖԻԱ

Քթները հողին առածները մեծարում են հեռատեսներին, ովքեր, ընդամենը, հարթավայրում ուղիղ նայողներն են՝ որպիսին կարող է լինել ցանկացած մեկը, իսկ ի...