пятница, 1 ноября 2019 г.

1/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

      Ներառյալ ժառանգածը՝ սկսած ծնվելու պահից, երբ առաջին դիմակը, որը, գուցե, ձեռք ես բերել բժշկից, ով հերթափոխից զզված դեմքով է ընդունել ծնունդդ, յուրաքանչյուր նորը չի փոխարինում հինը՝ ավելանում է որպես հերթականը՝ ժամանակի ընթացքում սերտաճելով էությանդ՝ հաստացնելով այն թաղող շերտը։ (Ինքնա)ճանաչողությունը, որը, միաժամանակ, վերև վանող հայացք է ուղղված անցյալ, այլ կերպ՝ դիմակաթափման վիրահատություն, չի կարող լինել առանց ցավ և արյուն՝ շերտազատման խորության հետ ուժգնացող ավելի։
      Հետևաբար, նրանք, ովքեր երբևէ պիտի ընդունեն բարձրագույն Ես-ի (ինքն)արարմանը ձգտելու գոյության իմաստը, պետք է վարժվեն տառապանքին, ապա՝ տենչան այն՝ որպես ապրելու կիրքը շրջանառող սրտի կծկում։ Պետք է ազատվեն փրկելու հպարտությունից և չսպանելու խղճից, քանզի հերձադանակի շեղբը, առաջին իսկ կտրումից սկսած, սահում է նաև հարազատ դեմքերով՝ հասնելով ծնողներին ու նրանց թողած ժառանգությանը …

© Տիգրան Գորշ, «ես սեր եմ, մնացածը ես չեմ»

Комментариев нет:

Отправка комментария

283/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

Երբ պաշտպանության բոլոր մասնակիցները ձգտում են դառնալ տեր, արդյունքում տիրում է անտերությունը: © Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես...